Image Alt

Երևանի պետական համալսարան

Երևանի պետական համալսարանը հիմնադրվել է 1919թ.-ին, այն առաջին հայկական բարձրագույն ուսումնական հաստատությունն է, որը Հարավային Կովկասի բուհերի վարկանշային աղյուսակում առաջատար դիրք է զբաղեցնում: Նորարարական նախաձեռնությունների և հատուկ մշակված քաղաքականության շնորհիվ ԵՊՀ-ն ձգտում է ապահովել բարձրորակ կրթություն, որն էլ իր հերթին կապահովի որակյալ հետազոտություններ և արդյունք: ԵՊՀ-ն բուհական կրթական բարեփոխումների առաջատարն է, ներառյալ վարչարարության, կառավարման, ուսումնական պլանի մշակման բարեփոխումներով` ներմուծելով հարց-պատասխան համակարգ` համադրելով Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական ասոցիացիա չափանիշների հետ: Միջազգայնացումը ԵՊՀ-ի համար գերակայություն է, միևնույն ժամանակ չսահմանափակվելով այնպիսի ոլորտներով, ինչպիսիք են համատեղ աստիճանը, գիտական փոխանակումները և գիտական համագործակցությունը: ԵՊՀ -ում իրականացվում են բակալավրի առավել քան վաթսուն և մագիստրոսական հարյուր տասը ուսումնական տարբեր ծրագրեր: Այս պահի դրությամբ ԵՊՀ 19 ֆակուլտետներում, 2 ինստիտուտներում, ևԻջևանի (Հայաստանի հյուսիս արևելք, Տավուշի մարզ) մասնաճյուղում կրթություն են ստանում առավել քան 17500 ուսանող: Ուսուցումն իրականացնում են առավել քան 1250 բարձր որակավորում ունեցող դասախոսներ, մասնագետներ, փորձագետներ ( մոտ 210 պրոֆեսոր, 570 դոցենտ, 230 ասիստենտ և 260 դասախոս): Դասախոսներից 240-ն ունեն գիտության դոկտորի աստիճան, իսկ 40-ը՝ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոսներ են (լիարժեք անդամ):

logo-ysu

Lorem ipsum dolor sit amet, consectetur adipisicing elit sed.

Follow us on