Image Alt

Վառնայի կառավարման համալսարան

Վառնայի կառավարման համալսարանը առաջատար բիզնես դպրոց է՝ մասնագիտացած սոցիալական գիտությունների ոլորտում և ուսումնական ծրագրեր առաջարկում է մենեջմենթի, մարքեթինգի, վարչարարության, զբոսաշրջության, տեղեկատվական ուսումնասիրությունների և մանկավարժության ոլորտներում: Համալսարանը միևնույն ժամանակ ուսուցանում է խոհարարական արվեստի նորարարական դասընթացներ, խոհարարագիտություն և հյուրընկալություն, ինչպես նաև ծրագրային ինժեներիա: Ֆակուլտետի հետազոտական ոլորտները ներառում են նաև կրթության կառավարում, կայուն զարգացում, ծառայությունների ավտոմատացում, սոցիալական տնտեսություն, միջմշակութային ուսումնասիրություններ, կազմակերպչական վարք, ղեկավարություն և այլն: Կրկնաստիճան ծրագրերը առաջարկվում են ռազմավարական գործընկերության և հավատարմագրման հիման վրա, որոնք տրամադրվել են Բուլղարական ազգային որոկավորման և հավատարմագրման գործակալության և Բրիտանական հավատարմագրման խորհրդի կողմից: Վառնայի կառավարման համալսարանն առավելություն է տալիս միջդիսցիպլինար կրթությանը և հետազոտությանը, որպես ազգային և տարածաշրջանային առանձնահատկության խելացի ներդրում: Վառնայի կառավարման համալսարանի պրոֆեսորադասախոսական և ուսանողական կազմում գործունեությունն են ծավալում աշխարհի առավել քան հիսուն պետությունների ներկայացուցիչներ:

logo-vum

Lorem ipsum dolor sit amet, consectetur adipisicing elit sed.

Follow us on