BLACK SEA HUB- փորձառական զբոսաշրջության ՀԱԲ-լսարանի պիլոտային նախագծերի հանրային շնորհանդեսը Հունաստանում:
2022թ մայիսի 28-ին Սալոնիկի Արիստոտելի համալսարանի City_Space_Flux հետազոտական խումբը BSB — GR HUB-ի հետ համատեղ կազմակերպել էին «Տրամվայի պատմություններ» կոչվող էքսպերիմենտալ քայլարշավի հանրային շնորհանդեսը: Սալոնիկի Արևելյան հատվածում գտնվող 19-րդ դարի վերջից պահպանված վիլլաներում (Վիլա Ալլատինի, Վիլա Զարտինիդիս, Ուզիել Թաղամաս, Դեպո, Կասա Բյյանկա և Վիլա Մորդոք) կենդանացել էին մեկ այլ դարաշրջանի պատմություններ, պատկերներ, մեղեդիներ և բույրեր։ Մասնակիցները պատկերացրին և քննարկեցին քաղաքի ապագան, եթե այն վերանախագծվեր գլխավոր մայրուղու՝ Վասիլիսիս Օլգասի պողոտայի երկայնքով՝ ժամանակակից տրամվայի գծի շուրջ:
Մանրամասները:
https://www.facebook.com/CitySpaceFlux,
https://www.facebook.com/BsbGrHub