ԱՎԵԼԻՆ ՀՈՒՆԱՍՏԱՆՈՒՄ ԱԶԳԱՅԻՆ ԻՐԱԶԵԿՄԱՆ ԱՌՑԱՆՑ ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ

Սալոնիկի Արիստոտելի համալսարանի CITY_SPACE_FLUX գիտահետազոտականկենտրոնը, 2021թ. սեպտեմբերի 30-ին, կազմակերպել էր «Ժառանգության և մշակույթի վրա հիմնված փորձառական զբոսաշրջության զարգացման մարտահրավերներն ու հեռանկարները» խորագրով ազգային իրազեկման առցանց միջոցառումը: Միջոցառման նպատակն էր Կենտրոնական Մակեդոնիայի և Արևելյան Մակեդոնիա-Թրակիայի մարզերում բարձրացնել իրազեկության աստիճանը և զարգացնել հանրային բանավեճը պետական և մասնավոր մարմինների և ընկերությունների միջև, ինչպես նաև ակադեմիական շրջանակների և քաղաքականություն մշակողների միջև՝ փորձառական զբոսաշրջության խթանման և ընդլայնման ընձեռած զարգացման ներուժի և հնարավորությունների վերաբերյալ: Հանդիպմանը ներկա էին, Սալոնիկի Արիստոտելի համալսարանի հետազոտությունների և շարունակական կրթության գծով պրոռեկտորը, Սալոնիկի Արիստոտելի համալսարանի տարածքային պլանավորման և զարգացման դպրոցի ղեկավարը, Սալոնիկի Արիստոտելի համալսարանի ճարտարապետության դպրոցի ղեկավարը, Կենտրոնական Մակեդոնիայի զբոսաշրջության գծով փոխմարզպետը, Արևելյան Մակեդոնիայի-Թրակիայի զբոսաշրջության գծով փոխմարզպետը, իսկ Սալոնիկի քաղաքապետարանի մշակույթի և զբոսաշրջության փոխքաղաքապետը հանդես եկավ ներածական խոսքով: CITY_SPACE_FLUX-ի հետազոտական թիմը ներկայացրեց Տարածաշրջանային կարիքների գնահատման զեկույցը և տարածաշրջանային գործողությունների ծրագիրը Սևծովյան ավազանի երկրների՝ հունական շրջաններում փորձառական զբոսաշրջության համար:

Loading

Lorem ipsum dolor sit amet, consectetur adipisicing elit sed.

Follow us on