Ամփոփիչ կոնֆերանս Վրաստանում, Թիֆլիս

2022 թվ. հոկտեմբերի 16-ին կայացավ PRO EXTOUR «Սևծովյան ավազանում ժառանգության և մշակույթի վրա հիմնված փորձառական զբոսաշրջության խթանում» նախագծի ամփոփիչ համաժողովը, որին մասնակցում էին պետական և մասնավոր հատվածի, ինչպես նաև կրթական, տեղական և տարածքային կառավարական հաստատությունների 30 ներկայացուցիչներ: Համաժողովն անցկացվում էր Թբիլիսիի ETHNOFEST 2022 Արհեստների և դիզայնի 4-րդ միջազգային գագաթնաժողովի շրջանակներում։
Համաժողովը բացեց վրացական արվեստի և մշակույթի կենտրոնի տնօրեն Մակա Դվալիշվիլին, ծրագրի փորձագետներն ու հետազոտողները հանրությանը ներկայացրեցին PRO EXTOUR նախագիծը: Համաժողովը կենտրոնացած էր երեք 3 թեմաների շուրջ՝ Վրաստանում փորձառական զբոսաշրջության կայունության ասպեկտները, Ստեղծագործական զբոսաշրջությունը և արվեստն ու արհեստը, տուրիստական ծառայությունները և թվային տեխնոլոգիաները Վրաստանում:

Մանրամասները: https://www.facebook.com/gaccteth

Loading

Lorem ipsum dolor sit amet, consectetur adipisicing elit sed.

Follow us on