Համատեղ ձեռնարկատիրական ամառային դպրոց Վառնայում, Բուլղարիա
2022թվ. օգոստոսի 3-5-ը Վառնայում կայացավ Փորձառական զբոսաշրության Համատեղ ձեռնարկատիրական ամառային դպրոցը՝ կազմակերպված Bulgarian Black Sea Hub-ի կողմից: Օրակարգը ներառում էր իրադարձությունների կառավարման, քաղաքային միջավայրում մշակույթը զգալու, նոր զբոսաշրջային արտադրանքի ստեղծման վերաբերյալ շնորհանդեսների ներկայացում: Գործնական էքսկուրսիաները մասնակիցներին ներկայացրեցին հաջող բիզնես մոդելներ, որոնք արժեւորում էին տեղական մշակույթը, սնունդը կամ պատմությունը: Վառնայի ժամանակակից և հնագույն ժառանգությունը ոգեշնչեց Հայաստանից, Վրաստանից, Հունաստանից և Բուլղարիայից մասնակիցներին՝ նախանշելու իրենց սեփական վենչուրային գաղափարներն ու առաջարկները, հայեցակարգելու բիզնես մոդելներ և շուկայավարման ռազմավարություններ:
More information at/Մանրամասները/Մանրամասները: https://www.facebook.com/PROEXTOUR/
Մանրամասները: https://www.facebook.com/PROEXTOUR/




