BLACK SEA HUB- փորձառական զբոսաշրջության հաբ-լսարանի պիլոտային նախագծի հանրային շնորհանդեսը Բուլղարիայում
2022թ ապրիլի 12-ին Վառնայի մենեջմենթի համալսարանում կայացավ հանրային շնորհանդես: Նախատեսվում էր ներկայացնել Բուլղարիայում փորձառական զբոսաշրջության համար PRO EXTOUR Հաբ-լսարանի կողմից իրականացրած ուսուցման և մենթորության արդյունքները և հատկապես բաց մրցույթով ընտրված Հաբ-լսարանի վերապատրաստվողների աշխատանքը: Ուշադրության կենտրոնում Կարիյա մշակութային մարաթոնն էր, որը HUB-ում վերապատրաստվող երիտասարդ ձեռներեցների կողմից մշակված մոդելային փորձառության շրջագայության մեջ համադրում է երաժշտությունը, մշակույթը, սպորտը և ծովային գործունեությունը: Միջոցառմանը մասնակցում էին բիզնես կազմակերպությունների, երիտասարդական ձեռներեցությանն աջակցող և խթանող կազմակերպությունների ներկայացուցիչներ, Վառնայի քաղաքապետարանը, Վառնայի շրջանի վարչակազմը, Բուլղարիայի ազգային հեռուստատեսությունը և այլ շահագրգիռ կողմեր։
Մանրամասները՝: www.vum.bg



