Հայաստանում PRO EXTOUR ծրագրի հետազոտական արդյունքների քննարկում ֆոկուս խմբի հետ
2021 թ. հունիսի 11-ին Երևանի պետական համալսարանում տեղի ունեցավ Հայաստանում ֆոկուս-խմբերի ազգային սեմինար-քննարկումը: Սեմինարի ընթացքում քննարկվել է Ժառանգության և մշակույթի վրա հիմնված փորձառական զբոսաշրջության տեսլականի և նպատակների վերաբերյալ տարածաշրջանային գործողությունների ծրագիրը, որոնք են ՀՀ ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգայնացման մակարդակի բարձրացման և մշակույթի վրա հիմնված միջազգային զբոսաշրջության իմիջի ստեղծման ուղիները: Մասնակից շահագրգիռ կողմերը կիսվեցին իրենց կարծիքներով, պատկերացումներով և առաջարկություններով Սևծովյան տարածաշրջանում փորձառական զբոսաշրջության առաջնայնացման վերաբերյալ: