Արիստոտելի Սալոնիկի համալսարանը հանդիսանում է Հունաստանի և հարավարևելյան Եվրոպայի բարձրագույն կրթական հաստատություններից ամենամեծը, որն ունի 13 ֆակուլտետ, և ընդհանուր առմամբ 42 բաժիններ, ինպես նաև իր մեջ ներառում է չորս ինքնավար դպրոց: Այն մասնաճյուղեր ունի նաև Վերիա և Սերրե քաղաքներում: Համալսարանն ունի երկու հիմնական նպատակ. ստեղծելով յուրօրինակ գիտելիք և նորարարական հետազոտություն կրթել բակալավրիատի և հետբուհական ուսանողներին/ասպիրանտներին : Համալսարանը մշտական և սերտ համագործակցության մեջ է Հունաստանի և արտերկրի տարբեր համալսարանների, կազմակերպությունների և հետազոտական կենտրոնների հետ: Գիտական համագործակցության նպատակով կնքվել են համաձայնագրեր ու հուշագրեր Արիստոտել համալսարանի և եվրոպական, բալկանյան, սևծովյան ավազանի պետությունների, Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Կանադայի, Ավստրալիայի, մերձավոր, միջին և հեռավոր արևելյան մի շարք պետությունների 140 առաջատար համալսարանների հետ: Ավելին, գիտակրթական և հետազոտական գործունեութան խթանման և զարգացման նպատակով Արիստոտելի համալսարանը մասնակցում է մոտ 60 միջազգային կրթական ծրագրերի , համագործակցում կազմակերպությունների , ասոցիացիաների և համալսարանական ցանցերի,ինչպես նաև 13 ուսանողական կազմակերպությունների հետ: